ԳԱՌՆԻ
Վայոց ձորի մարզ
Վայոց Ձորը Հայաստանի մարզերից մեկն է։ Մարզկենտրոնը Եղեգնաձորն է։ Վայոց Ձորի մարզը սահմանակից է Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերին, ԼՂՀ-ին ևՆախիջևանի Ինքնավար Հանրապետությանը։ Վայոց ձորի մարզն ընդգրկում է Եղեգնաձորի և Վայքի նախկին վարչական շրջանների տարածքները։
Վայոց ձորի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավարևելյան վերջույթում։ ՀՀ մարզերի շարքում բնակչության թվով ամենափոքր մարզն է։ Մարզը հյուսիսից սահմանակից է Գեղարքունիքի մարզին, հյուսիսարևելքից՝ ԼՂՀ ին, հարավարևելքից՝ Սյունիքին, հարավից՝ Նախիջևանի Հանրապետությանը (Ադրբեջան), արևմուտքից՝ Արարատի մարզին։ Վայոց ձորը բնակատեղի է եղել վաղնջական ժամանակներից։ Այս փաստի մասին վկայում են պեղումների ընթացքում հայտանաբերված նախամարդու իրերը, բրոնզե դարին վերաբեող դաշույնները, ճարմանդները, ապարանջանները, մատանիները և այլ իրեր։ Ժայռերին հայտնաբերվել են բազում փորագրություններ, որսորդական տեսարաններով և զանազան կենդանիներով։ Իսկ 2008 թվականին միջազգային հնագիտական արշավախմբի կողմից Վայոց ձորում կատարված նոր հատնագործությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Վայոց ձորը եղել է բնակատեղի ավելի քան 5000 տարվա վաղեմությամբ։ Արշավախմբի կողմից Թռչունների քարայրում պեղումների արդյունքում հայտանաբերվել է 5500 տարվա հնության կաշվե կոշիկ՝ տրեխ։ Այն ամենահին կոշիկի նմուշն է, որ երբևէ գտնվել է ամբողջ աշխարհում և այժմ գտնվում է ՀՀ պատմության թանգարանում։ Քարանաձավում հայտնաբերվել են նաև ճզմած խաղողի մնացորդներ և գինու կարասների մի ամբողջ շարք (գինու արտադրամաս)։ Հնարավոր է, որ դա ամբողջ աշխարհում գինու արտադրության ամենահին ցիկլն է։
Հայաստանի պատմագրության մեջ Վայոց ձորն առաջին անգամ հիշատակվել է Մ. Խորենացու կողմից։ Դեռևս մ. թ. ա. VIII դ. Վայոց ձորի ներկայիս տարածքն ընդգրկված է եղել Ուրարտական թագավորության կազմում, ապա Մեծ Հայքի թագավորության մեջ՝ կազմելով Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառը։ Եղել է բազմաթիվ իշխանությունների նստավայր, հատկապես ծաղկում է ապրել Զաքարյան, Պռոշյան և Օրբելյան իշխանությունների տիրապետության օրոք (XII-XIVդդ)։ XIII դ. պատմության մեջ Ստեփանոս Օրբելյանը հիշատակում է Վայոց ձորի 94 բնակավայրերի անուն։ Այդ դարերում են կառուցվել բազմաթիվ նշանավոր եկեղեցիներ, վանքեր, կամուրջներ, քարվանատներ, որոնք այսօր տուրիստական կարևոր օբյեկտներ են և Վայոց ձորի հարուստ պատմության լուռ լեզվավկաներն են։ Միջնադարում Վայոց ձորի տարածքով է անցել «Մետաքսի մեծ ճանապարհը», որով այսօր անցնում է Մարտունի-Եղեգնաձոր խճուղին։
Վայոց ձորի պատմության վատագույն ժամանակաշրջանը XV-XVII դդ են, երբ թրքախոս ցեղերն ու իրանական զորքերը ավերել են շեն գյուղերը, տեղահանել բնակչությանը։ Ռուսաստանին միանալուց հետո այն կազմում էր Երևանի նահանգի Շարուր–Ղարալագյազի գավառը։ 1918-20թթ. եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության կազմի մեջ, 1920-91թթ. Խորհրդային Հայաստանի ,կազմի մեջ։ Խորհրդային իշխանության վարչական բաժանման ժամանակ 1929-1930թթ-ից մարզի ներկայիս տարածքը բաժանված էր Եղեգնաձորի և Ազիզբեկովի (այժմ Վայք) շրջանների միջև, 1991թ. մտել է Հայաստանի անկախ Հանրապետության կազմի մեջ՝ ենթարկվելով 1995թ. վերջին վարչատարածքային բաժանմանը, որից հետո վերը նշված շրջանները միավորվեցին Վայոց ձորի մարզի մեջ։ Մարզը ունի կտրտված մակերևույթ՝ լայն, խորը ձորերի և բարձր լեռների երկիր է։ Հարևան մարզերի հետ կապող ճանապարհները անցնում են բարձրադիր, դժվարամատչելի և ոլորապտույտ լեռնանցքներով։ Գեղարքունիքի մարզի հետ կապված է Սուլեմայի լեռնանցքով (2410մ), Արարատյան գոգավորության հետ՝ Զովաշենի (Թուխմանուկի) լեռնացքով, Սյունիքի հետ՝ Որոտանի լեռնանցքով։ Մարզի կենտրոնով ձգվում է Երևան-Արտաշատ-Եղեգնաձոր–Վայք-Մեղրի–Իրան միջպետական նշանակության մայրուղին։
Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցի, գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Արենիգյուղի մոտ, Արփա գետի ձախ ափին, գյուղին հարող բարձունքի վրա։
Ըստ եկեղեցու արևմտյան մուտքի արձանագրության, կառուցվել է Սյունյաց արքեպիսկոպոս Հովհաննես Օրբելյանի կողմից 1321 թվականին, ճարտարապետն էՄոմիկը։
Վերասլաց, ներդաշնակ համաչափություններով եկեղեցի է, ունի կենտրոնագմբեթ հորինվածք։ Խորանն ունի ինքնատիպ հորինվածքի զույգ խաչաձև լուսամուտներ, արևմտյան մուտքի բարավորի զարդաքանդակի կենտրոնում, գահավորակի վրա քանդակված է Աստվածածինը՝ մանուկ Հիսուսը գրկին։ Եկեղեցու ներսում քանդակված են չորս ավետարանիչների խորհրդանշանները՝ հրեշտակ, թևավոր ցուլ, արծիվ և թևավոր առյուծ։
Եկեղեցու գմբեթը քանդվել էր 1840-ի երկրաշարժից։ 1967–72 թվականին կատարվել են եկեղեցու պատերի և ծածկի նորոգման աշխատանքներ։ 1998 թվականին պոլսահայ Արտաշես Տյուզմեճյանի բարերարությամբ եկեղեցու գմբեթը վերականգնել է իր նախնական տեսքը։
Սուրբ Աստվածածին եկեղեցին առանձնանանում է չափազանց ներդաշնակ համաչափություններով։ Մոմիկի արարումներից է եկեղեցու արևմտյան մուտքի բարավորին պահպանված «Տիրամայրը՝ մանուկ Հիսուսը գրկի» հոյակերտ բարձրաքանդակը։ Գահավորակին նստած Տիրամայրը պատկերված է իրատեսական՝ ժամանակի հագուստով։ Բարավորի ողջ մակերեսը մշակված է որթատունկի ոճավորված զարդաքանդակներով։ Եկեղեցու ներքին հարդարանքում գերակշռում է վեր խոյացող գմբեթը՝ հենված երկու որմնամույթերի և երկու առանձին կանգնած սյուների վրա, ինչը բնորոշ չէ հայկական եկեղեցիներին։ Գմբեթակիր քառակուսու առագաստներին քանդակված են չորս ավետարանիչների խորհրդանշանները։ Եկեղեցու բակում պահպանվել են տարբեր ժամանակաշրջաններով թվագրվող տապանաքարեր և խաչքարեր։ Փոքրաչափ, բայց գեղարվեստորեն քանդակազարդ խաչքարերը կերտվել են եկեղեցու հետ միաժամանակ, իսկ համեմատաբար պարզ ու կոպիտ մշակվածներն ունեն ավելի վաղ թվագրություն։ Շրջակայքում պահպանվել են նաև մենհիրների մնացորդներ, որ միջնադարում խաչազարդվել են։
Եկեղեցու մոտ գտնվում են իշխան Տարսայիճ Օրբելյանի ապարանքի ավերակները, իսկ շուրջը՝ XIV–XVII դդ խաչքարեր և տապանաքարեր[1]։
Արենի եկեղեցի 14-րդ դ
Ջերմուկ քաղաք
Նորավանք 13-րդ դ
Եղեգնաձոր քաղաք
Արենիի քարանձավերը