ԳԱՌՆԻ
Հայաստանի մասին
Հայաստան (պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն), պետություն Անդրկովկասում։ Մշակութային,կրոնական և քաղաքական տեսանկյունից երբեմն ընդունված է համարել եվրոպական երկիր։ Հյուսիսից սահմանակից է Վրաստանին,արևելքից՝ Ադրբեջանին, հարավ-արևելքից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը (Արցախ), հարավից՝ Իրանին, հարավարևմուտքից՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, արևմուտքից՝Թուրքիային։
Հայաստանը հնագույն պատմական և հարուստ մշակութային ժառանգությամբ պետություն է։ Ավանդաբար Հայոց պատմության սկիզբ է համարվում մ. թ. ա. 2492 թվականը, երբ հայ ժողովրդի հիմնադիր նախահայրը՝ Հայկ Նահապետը, Հայոց ձորում հաղթում էԱսորեստանի թագավոր Բելին և անկախություն նվաճում։ Մեծ Հայքի թագավորությունը առաջինն էր աշխարհում, որ մեր թվարկության4-րդ դարի սկզբին՝ 301 թվականին, որ ընդունեց քրիստոնեությունը՝ որպես պետական պաշտոնական կրոն։ Ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը երկրի հիմնական կրոնական հաստատություն է ճանաչում աշխարհի հնագույն՝ Հայ Առաքելական Եկեղեցի։ Հայաստանի ազգային ու պաշտոնական լեզուն՝ հայերենը, ունի սեփական այբուբեն, որը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405թվականին։
Մինչև 20-րդ դարի սկիզբը Հայաստան անվանումը վերաբերում էր ողջ Հայկական լեռնաշխարհին։ Դա աշխարհագրական մի տարածք է, որի սահմանները հյուսիսում հասնում են Սև ծովի ափերին (Արևելա-Պոնտական լեռնաշղթա) և Փոքր Կովկասին, հարավում՝ Միջագետքի դաշտավայրին ու Հայկական (Արևելյան) Տավրոս լեռնաշղթային, արևելքում՝ Իրանական բարձավանդակին, իսկ արևմուտքում՝ Փոքր Ասիայի (Անատոլիայի) սարավանդին։ Այստեղից դուրս են գալիս Առաջավոր Ասիայի բոլոր խոշոր գետերը։ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվել կամ տեղահանվել է Հայաստանի արևմտյան մասի բնիկ ազգաբնակչությունը, իսկ արևելյան մասը 1918 թվականին ձեռք է բերել անկախություն։ Վերանկախացել է որպես Հայաստանի Հանրապետություն 1991 թվականիսեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեի արդյունքում․ մինչ այդ այն Խորհրդային Միության 15 հանրապետություններից մեկն էր (Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն)։ Պատմական Հայաստանի մեկ այլ շրջան՝ Արցախի մի մասը, ուներինքնավար մարզի կարգավիճակ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը հռչակում է իր անկախությունը նույն թվականի դեկտեմբերի 10-ին:
Հայաստանի հանրապետությունը ունիտար կառուցվածքով, բազմակուսակցական համակարգով ժողովրդավարական ազգային պետություն է, միջազգային սուբյեկտ։ ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին և փոփոխվել է 2005 թվականինոյեմբերի 27-ին համապետական հանրաքվեի արդյունքում։ Ըստ այս օրենքի՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է։ Հայաստանը ՄԱԿ-ի, ԱՊՀ-ի, Եվրախորհրդի, ԱՀԿ-ի և 40-ից ավել այլ միջազգային կազմակերպությունների անդամ է։