ԿՈՏԱՅՔ

 ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

Կոտայքի մարզը Հայաստանի միակ «ներքին» մարզն է, ունի կենտրոնական դիրք: Մարզը զբաղեցնում է Հայաստանի  տարածքի 7 % և կազմում` 2076 քառ.կմ:

      Մարզի բնակչության թիվն է`  280.7 հազ.մարդ:

            Մարզկենտրոնն է Հրազդան քաղաքը, որը գտնվում է մայրաքաղաքից 50 կմ հեռավորության վրա:        

       Մարզի տարածքում են գտնվում Ակնա և Վիշապա /Գեղարդալիճ/ լճերը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցը:     

        Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, իսկ Կոտայքի մարզը այդ թանգարանի արժեքավոր և երևելի ցուցասրահներից մեկը:

       Հայտնաբերված բազմաթիվ դամբարանները, բերդ-շեները, կիկլոպյան ամրոցները և բնակատեղիները հուշում են, որ Կոտայքը խիտ բնակեցված է եղել դեռևս մ.թ.ա 3-2 հազարամյակներում:

 Ասվածի ապացույցները` Գեղամա լեռների հռչակավոր ժայռապատկերներն ու վիշապաքարերն են, իսկ հայտնաբերված վայրի ցորենի բուսուտները, խաղողի և պտղատեսակների վայրի ծառերը ցույց են տալիս, որ տեղի բնակիչը, մեզանից դեռևս 20-30 հազար տարի առաջ երկրագործ է եղել: Տարածաշրջանի մինչ օրս պահպանված տեղանուններից շատերն առնչվում են Հայկ նահապետի անմիջական հետնորդների, նահապետական տան գլխավորների, ժամանակի առաջնորդների անվանումների հետ, ինչպես օրինակ` Գեղամ, Արամ, Արա Գեղեցիկ, Շամիրամ անուններից առաջացել են` Գեղամա լեռներ, Արամուս, Արզնի-Շամիրամ ջրանցք, Առինջ, Էլար, Կամարիս տեղանունները:  

       Կոտայքի մարզի տարածքում են գտնվում Գեղամա լեռները, Ծաղկունյաց լեռնաշղթան: Համեմատաբար սահմանափակ տարածության վրա հանդիպում են  բարձրաբերձ լեռնագագաթներ` Աժդահակ, Հատիս, Արայի, Գութանասար, խոր կիրճեր` Հրազդան և Ազատ գետերի, լայնարձակ գետահովիտներ ու մեղմաթեք սարավանդներ` Կոտայքի և Եղվարդի: 

       Ներկայումս Կոտայքի մարզում գրանցված են ավելի քան 3200 պատմամշակութային արժեքներ և հուշարձաններ` Գեղարդավանք, Գառնիի տաճար,  Կեչառիսի վանքային համալիր: Բազիլիկ Բազիլիկատիպ և ուշ շրջանի քրիստոնեական գեղեցիկ տաճարներ կան Ողջաբերդում, Եղվարդում, Արամուսում, Պտղնիում, Ծաղկաձորում, Բջնիում, Մեղրաձորում և այլուր:

         2000 թվականին Գեղարդավանքն և Ազատ գետի վերին հովիտն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում, ներկայացնելով ամբողջ աշխարհին միջնադարից մեզ հասած հարուստ ժառանգության հայկական գլուխգործոցներից մեկը:   

Azat's reservoar.jpg

Ազատի ջրամբար

Bdgni's castel.jpg

Բջնիի ամրոց

garni temple.jpg

Գառնիի տաճար

Razdan's reservoir.jpg

Հրազդանի ջրամբար