ԳԱՌՆԻ
Ակնա լիճ
Ակնա լիճը – հրաբխային ծագման լիճ է։ Գտնվում է Գեղամա լեռների մերձգագաթային սարավանդի վրա։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 3030 մ, լճի մակերեսը՝ 0.5 քկմ։
Լիճը սնվում է ձնհալքի և աղբյուրների ջրերով։ Այն օղակացված է երիտասարդ հրաբխային կոներով և ալպյան հրաշագեղ մարգագետիններով։ Նրա ջուրը պարզ է, անուշահամ։ Լճի հայելալում արտացոլվում են շրջակա լեռները և երկնքի կապույտը։
Ակնա լճից սկսվող խողովակաշար առուների ցանցը ջրարբիացնում է ընարձակ արոտավայրեր։