Արագածոտնի մարզ

 

 

                                                                                 

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ

                                                                                                                 

 

ՀՀ Արագածոտնի մարզը հիմնադրվել է 1996 թվականին: Մարզի տարածքը կազմում է 2753       քառ. կմ եւ զբաղեցնում է ՀՀ տարածքի 9.3 %-ը:  Մարզի 19 համայնքներ ունեն լեռնային, իսկ 40 համայնքներ` բարձր լեռնայինի կարգավիճակ: Բնակչության թվաքանակը 2014 թ.հուլիսի 1-ի դրությամբ կազմում է 131 700 մարդ: Մարզում կա 3 քաղաքային եւ111 գյուղական համայնք: Պատմամշակութային առումով մարզը մի յուրօրինակ թանգարան է, ուր պահպանված են Հայաստանի պատմության գրեթե բոլոր շրջաններին բնորոշ պատմական հուշարձանները կամ նրանց վկայությունները։ Լավ պահպանված են կիկլոպյան ամրոցները, մ.թ.ա. 3-1-ին հազարամյակի բանակատեղիներ (Գեղարոտ), ուրարտական ամրոցներ (Հնաբերդ, Ծաղկահովիտ), Ագարակի, Ավանի, Քաղսիի, Փարպիի բազիլիկները (5-րդ դար) , Օհանավանքը (5-8-րդ դար), Շենիկի (5-7-րդ դար) , Մաստարայի (6-րդ դար) , Գառնահովիտի (6-7րդ դար), Ներքին Սասնաշենի եկեղեցիները, Քրիստոփորի վանքը (7-րդ դար) , Թեղենյաց վանքը (7-13-րդ դար) , Աշտարակի կամուրջը (17-րդ դար)։ Պաշտպանական ու պաշտամունքային կառույցների մնացորդներ կան Ամբերդում, Կոշում, Թալինում, Ապարանում եւ այլուր: Օշականում, Ամատունի իշխանների տոհմական կալվածքում, 5-րդ դարի եկեղեցում է ամփոփված հայոց գրերի ստեղծող սուրբ Մեսրոպ Մաշտոցի աճյունը: Մարզն աչքի է ընկնում բնակլիմայական պայմանների բազմազանությամբ:

                                                                                         

 

ԱՄԲԵՐԴ

 

Ամբերդի ամրոց-համալիրը՝ Հայաստանի անառիկ ամրոցներից մեկն է: Այն կառուցվել է Արագած լեռան լանջերին և գտնվում է  ծովի մակարդակից 2300 մետր բարձրության վրա։
Դեպի ամրոց տանող ճանապարհը անմարդաբնակ է, այն նրբորեն միախառնվում է բլուրներ հետ, իսկ Ամբերդի բարձունքից հրաշալի տեսարան է բացվում դեպի հորիզոն։
Երկհարկանի կառույցն ունի նաև  փառահեղ սանդուղքներ, իսկ պատերից վեր են խոյանում ամրոցը պաշտպանող հզոր աշտարակներ։ Ամբերդի ամրոցի արտաքին ճարտարապետությունը պարզ է և արտահայտիչ,  կորընթարդ ձևավորված գմբեթներով և հզոր աշտարակներով։

 

 

 

 

ՕՀԱՆԱՎԱՆՔ

                                                                         

Օհանավանք վանքն իրենց ներկայացնում է XII - XIII դդ.-ի կառույցներ: Համալիրը կառուցվել է 1216թ.-ից, երբ իշխան Վաչե Վաչուտյանը հիմնադրվել է Սուրբ Կարապետ եկեղեցին (1216-1221 դդ.): Վանքը կառուցվել է քարանձավների վրա և աստիճաններով միացված է կիրճին:
IV դարի եկեղեցուց միայն ավերակներեն պահպանվել: Դրանք կարելի է տեսնել Օհանավանքի հնագույնի կառույցի` V դարումկառուցված բազիլիկի մոտ: 

 

օհանավանք.jpg

 

 

 

 ՕՇԱԿԱՆԻ Ս. ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ԵԿԵՂԵՑԻ

Օշականի կենտրոնում կանգուն է Ս.Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, որը 443թ.-ին Վահան Ամատունու հիմնադրած եկեղեցու տեղում 1875-79թթ.-ին կառուցել է Գևորգ Դ կաթողիկոսը։ Եկեղեցու խորանի տակ Մեսրոպ Մաշտոցի դամբարանն է (443թ.). ուղղանկյուն թաղածածկ խուց է, արևելքում խորշով, արևմուտքում բացվածքով, հյուսիսից և հարավից մուտքերով;

 

 

մեսրոպ մաշտոցի.jpg

 

 

 

 ԱՐԱԳԱԾ

 

Արագած, հրաբխային քառագագաթ լեռ Հայաստանի Հանրապետության կենտրոնական հատվածում։ Ամենաբարձր կետը հյուսիսային գագաթն է, որն ունի 4090  մետր բարձրություն։ Այն շրջապատից մեկուսացած, վահանաձև փռված մի զանգված է՝ մոտ 200 կմ շրջագծով։ Հովհարաձև տարածված լանջերի հետ միասին գրավում է մոտ 4000 կմ² տարածություն Արարատյան  ու Շիրակի  դաշտերի, Ախուրյան  ու Քասախ գետերի միջև։

 

 

 

 

ՔԱՐԻ ԼԻՃ

 

Քարի լիճ (այլ անվանումներ՝ Կարագյոլ, Ղարագյոլ, Սև լիճ, Քար, Քար լիճ), Արագածոտնի մարզում, Արագած լեռան լանջին։ Բարձրությունը ծովի մակերևույթից 3207 մ է, հայելու մակերեսը 0,12 կմ²։ Բյուրականից Քարի լիճ երթևեկելի ճանապարհ կա, իսկ արևելյան ափին օդերևութաբանական կայան է տեղակայված, կազմակերպված է հանգստի գոտի։

 

քարի լիճ.jpg

 

 

ՍԱՂՄՈՍԱՎԱՆՔ

Սաղմոսավանք,հայկական առաքելական վանական համալիր Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում]: Կառուցվել է 13-րդ դարում Այրարատյան կողմնակալության կողմնակալ Վաչե Ա Վաչուտյանի և իր իշխանական ընտանիքի կողմից։ Սաղմոսավանքի վանական համալիրը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում, Քասախ գետի ձախ, բարձրադիր գեղատեսիլ հատվածում, Երևանից 37 կմ հեռավորության վրա:

 

սաղմոսավանք.jpg

 

 

ՔԱՍԱԽԻ ԿԻՐՃ

Քասախի կիրճ, բնապատմական բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում։ Բնության հուշարձանը գտնվում է Արագածոտնի մարզում՝ Սաղմոսավան գյուղում։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։

 

 

քասախի կիրճ.jpg