Գառնի համայնք

   ԳԱՌՆԻ

Գառնի գյուղը տեղակայված է Գեղամա լեռնաշղթայի Գեղասար գագաթի հարավային ստորոտին` Ազատ գետի աջ ափին: Գյուղը վերջնականապես ավերվել և ամայացել է 1679-ի երկրաշարժի ժամանակ: Կրկին բնակեցվել է 1829-30-ին գաղթականներով: Գառնին Հայաստանի այն բնակավայրերից է, որը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Գառնին հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Պեղումների արդյունքում հայտնաբերվել են տարբեր դարաշրջանների մշակույթի հետքեր: Ամրոցից և հեթանոսական տաճարից բացի պահպանվել են հայ միջնադարյան ճարտարապետության և արվեստի հուշարձաններ:
Գառնի գյուղի հարավարևելյան կողմում գտնվում են VI դ. միանավ եկեղեցու ավերակները:
Մուտքերը երեքն են` մեկը արևմուտքից և երկուսը հարավից: Արտաքին ճակատները հարդարված են դեկորատիվ համակարգով, որի շնորհիվ կառույցը նախաքրիստոնեական հայկական ճարտարապետությունը քրիստոնեականին կապող օղակներից է համարվում:
 
Մաշտոց Հայրապետ եկեղեցի
Գառնիում է գտնվում նաև XII դ. կենտրոնագմբեթ փոքր եկեղեցին, որն ավանդաբար անվանում են «Մաշտոց Հայրապետ» (ըստ արձանագրության` Սբ. Աստվածածին): Այն  միանավ կենտրոնագմբեթ  է,  իսկ  արտաքինից`  քառակուսի: Թմբուկը  ձևավորված  է  որմնախորշերով,  վարդաքանդակներով և  շատ  լավ  է պահպանվել: Չորս  պատերից  երեքի  վրա  արված  են երկու  երկար որմնախորշեր,  իսկ  վերջինը`  մուտքը,  զարդարված  է  խաչքարով  և բուսանախշ որմնանկարներով: Եկեղեցուն հարավից կից է նվիրատվական արձանագրություններով խաչքար-մահարձանը:
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Սուրբ  Աստվածածին  եկեղեցին  գտնվում  է  Գառնի գյուղի կենտրոնում: Արձանագրության համաձայն  այն  կառուցվել  է XII դ.:  Այս  եկեղեցին  նման  է  Մայր  Տաճարին,  եռանավ  է  և  կառուցված  է  վարդագույն  տուֆից:
Գառնիում և շրջակայքում պահպանվել են մատուռներ (հյուսիսարևելքում` «Թուխ Մանուկ», հյուսիսարևմուտքում` բլրի գագաթին` Սուրբ Սարգիս), Կատրանիդե թագուհու (ամրոցից հարավ, 879) և XI- XIII դդ. խաչքարեր:

Գառնիի ամրոցի հիմնադրումը վերագրվում է Հայկ Նահապետի ժառանգներից Գեղամին, ում թոռան՝ Գառնիկի անունով էլ իբր կոչվել է այն:  59 թ-ին Գառնիի ամրոցն ավերել են հռոմեական զորքերը: 70-ական թվականներին այն վերականգնել է Հայոց Տրդատ Ա թագավորը, կառուցել ապարանք և տաճար: Գառնին եղել է զորակայան, արքունի ամառանոց, IV դարում՝ նաև եպիսկոպոսանիստ: 

XIII–XVII դարերում օտար նվաճողների բազմաթիվ արշավանքներից ավերված Գառնին վերջնականապես կործանվել է 1679 թ-ի երկրաշարժից: 1830-ական թվականներին Մակու քաղաքից և շրջակայքից հայ գաղթականներ են բնակություն հաստատել Գառնիում, հիմնել համանուն գյուղը:

Գառնի գյուղը տեղակայված է Գեղամա լեռնաշղթայի Գեղասար գագաթի հարավային ստորոտին` Ազատ գետի աջ ափին: Գառնին Հայաստանի այն բնակավայրերից է, որը բնակեցված եղել հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Գառնին հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Պեղումների արդյունքում հայտնաբերվել են տարբեր դարաշրջանների մշակույթի հետքեր: Ամրոցից և հեթանոսական տաճարից բացի պահպանվել են հայ միջնադարյան ճարտարապետության և արվեստի հուշարձաններ:

Գառնի համայնքը Հայաստանի ամենագեղեցիկ, ամենահարուստ  բնություն ունեցող համայնքներից մեկն է: Գյուղը տարածվում է Ազատ գետի միջին հոսանքում, որտեղ դարերից եկեղ բնությունը անկրկնելի հուշարձաններ է կանգնեցրել, դրանցից ամենաարտասովորը անվանում են Քարերի սիմֆոնիա: Ազատի կիրճը, որտեղ գտնվում է Քարերի սիմֆոնիան, զբոսաշրջիկների  ամենասիրելի վայրերից մեկն է: Զբոսաշրջիկները ոտքով իջնում են Ազատի կիրճը` վայելելով հայկական հրաշալի գեղեցկությունը:

 Բարեխառն եղանակի շնորհիվ Գառնիում աճում են բազմատեսակ մրգեր ու բանջարեղեններ: Գյուղին խմելու ջրով ապահովում են լեռներից բխող սառն աղբյուրները: Գառնին հայտնի ոչ միայն իր հանրահայտ Տաճարով, հինավուրց եկեղեցիներով, իր մաքուր, սառնորակ ջրով, այլև էկոլոգիապես մաքուր մրգերով ու բանջարեղեններով:

Գառնին ունի հազարամյակների պատմություն: Երկու տարի անց կնշվի Գառնիի հիմնադրման 4180 ամյակը:

 

գառնի147.jpg


Գառնի համայնքում կա երկու կանգուն և մի քանի քանդված եկեղեցիների ավերակներ:

 Գառնի գյուղի հարավարևելյան կողմում գտնվում են VI դ. միանավ եկեղեցու ավերակները:

Մուտքերը երեքն են` մեկը արևմուտքից     և երկուսը հարավից: Արտաքին ճակատները հարդարված են դեկորատիվ համակարգով, որի շնորհիվ կառույցը նախաքրիստոնեական հայկական ճարտարապետությունը քրիստոնեականին կապող օղակներից է համարվում:

 
Մաշտոց Հայրապետ եկեղեցի
Գառնիում է գտնվում նաև XII դ. կենտրոնագմբեթ փոքր եկեղեցին, որն ավանդաբար անվանում են «Մաշտոց Հայրապետ» (ըստարձանագրության` Սբ. Աստվածածին): Այն  միանավ կենտրոնագմբեթ  է,  իսկ  արտաքինից`  քառակուսի: Թմբուկը  ձևավորված  է որմնախորշերով,  վարդաքանդակներով և  շատ  լավ  է պահպանվել: Չորս  պատերից  երեքի  վրա  արված  են երկու  երկար որմնախորշեր, իսկ  վերջինը`  մուտքը,  զարդարված  է  խաչքարով  և բուսանախշ որմնանկարներով: Եկեղեցուն հարավից կից է նվիրատվական արձանագրություններով խաչքար-մահարձանը:

mashtoc11.jpg


Սուրբ Աստվածածին եկեղեցի
 

Սուրբ  Աստվածածին  եկեղեցին  գտնվում  է  Գառնի գյուղի կենտրոնում: Արձանագրության համաձայն  այն  կառուցվել  է XII դ.:  Այս եկեղեցին  նման  է  Մայր  Տաճարին,  եռանավ  է  և  կառուցված  է  վարդագույն  տուֆից:Գառնիում և շրջակայքում պահպանվել են մատուռներ (հյուսիսարևելքում` «Թուխ Մանուկ», հյուսիսարևմուտքում` բլրի գագաթին` Սուրբ Սարգիս), Կատրանիդե թագուհու (ամրոցից հարավ, 879) և XI- XIII դդ. խաչքարեր:

աստվածածին եկեղեցի.jpg

ԱՆՀԱՅՏ  ԶԻՆՎՈՐԻ  ՀՈՒՇԱՐՁԱՆ

Գառնի համայնք մտնող  յուրաքանչյուր այցելուի առաջինը դիմավորում է Անհայտ Զինվորի հուշարձանը, որը մի ձեռքում պահում է հրացանը, մյուսով՝ փոքրիկ տղային: Հուշարձանը մեծ խորհուրդ ունի – ազգապահպանման և խաղաղության, այս երկու գործոններն են պետք յուրաքանչյուր ազգի հարատևության համար:

Հուշարձանը Գառնիում տեղադրվել է Հայրենական Մեծ պատերազմում գառնեցի զինվորների հիշատակին, նրանց հիշատակը վառ պահելու, սերունդներին պատմելու, ինչպես, ում կյանքի գնով ենք  վաստակել այս խաղաղությունը: Գառնիից պատերազմ են մեկնել 460 զինվոր, բայց վերադարձել են 262-ը:

Հուշարձանի կողքին, 2011 թ-ին տեղադրվել է մի հոյակերտ խաչքար, որը նվիրված է 1900-ական թթ-ին Արևմտյան Հայաստանում ազատագրական պայքարի ժամանակ զոհված գառնեցիների հիշատակին:

Ամեն տարի մայիսի 9-ին Գառնիի համայնքապետարանն ու Մարզամշակութային կենտրոնը կազմակերպում են մեծ միջոցառում՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց ում կյանքի գնով ձեռք բերված խաղաղությամբ ապրում ենք մենք:

Անհայտ զինվորի հուշարձան.jpg