Խոսրովի արգելոց

 

THE KHOSROV RESERVE
As far back as the 4th century, approximately 1700 years ago, the Armenian King Khosrov Kotak II declared the southern slopes of the Geghama mountains a reserve. He “planted a forest” here and a made it a hunting-ground for the palace.
Over the centuries the Khosrov Reserve has been mentioned in the history of Armenia as a hunting-ground for the nobility and many thoroughbred animals were brought and bred in the Reserve from various regions, especially Persia.
In 1958 the Khosrov forest was officially declared a reserve. The Khosrov Forest Reserve is situated south-east of Yerevan, at the southern foot of the Geghama volcanic mountain, on the north-western slopes of the Urts and Yeranos mountain ranges, in the basins of the Azat and Vedi rivers. The Reserve is situated 1400-2250 meters above sea-level, and extends over an area of 29196 hectares, 9000 of which are covered with forests.
The reserve has rich flora. Within its borders grow more than 1800 kinds of plants (which constitutes more than 50% of the Armenian flora) and 146 species are
included in the Red Book.
Fauna of the reserve is also rich. 142 types of birds are represented here 66 of which are registered in the Red Book, including Egyptian, Black and Griffon Vultures, Lammergeier, Golden and Lesser Spotted Eagles and Northern Goshawk. Invertebrate animals and in particular insects are presented by unique diversity of specific composition. There are amphibians, 7 types of fish, and over 30 reptiles living there such as the Levantine vipar, Montpellier snake, dotted dwarf and collared dwarp snake, Pleskes racerunner, five-streaked and three-lined lizards, golden grass and Snaider’s skinks, eastern spadefoot and others. In the Khosrov Reserve 55 kinds of mammals, 18 of which are registered in the Armenian Red Book, including the Primary – Asian leopard, the Bezoarian goat, wild sheep ( the Armenian mouflon), the Transcaucasian gray bear, the lynx, and many others.
The Khosrov Reserve includes numerous natural attractions: the huge “rock organ”, mysterio us caves, shady canyons and alpine meadows, ancient oaks and unique flowers.
Numerous historical monuments, cave dwellings, and early medieval monasteries, khachkars (cross-stones), churches and fortresses have been preserved here: Geghard monastery complex, Garni temple, the medieval bridge across the Azat river, etc.
Two more reserves are located in Kotayk Marz;
The Arzakan and Meghradzor Reserve was developed in 1971. It occupies an area of 14500 hectares and is located in the basin of the Daralik and the Marmarik rivers. Roedeer, grey bear, and other wood animals are preserved here. In the forests of the Arzakan reserve one may encounter rare relict types of animals that are registered in the Red Book.  The Hanqavan Reserve was established in 1981, occupies 3400 hectares of land and is located in the upper stream of the Marmarik river, on the slopes of the Tsaghkunyats mountain range. Here preserved are the basins of mineral water nourishment. 

THE KHOSROV RESERVE.jpg

«Խոսրովի անտառ» պետական արգելոց

 

‹‹Խոսրովի անտառ›› պետական արգելոցն աշխարհում ստեղծված առաջին պահպանվող տարածքներից է: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի արմատները թաղված են պատմության խորքում և հասնում են մինչև մեր թվարկության 4-րդ դարը` Արշակունյաց դինաստիա, Խոսրով 3-րդ Արշակունի թագավոր: Պատմական աղբյուրները վկայում են, որ «Խոսրովի անտառ» արտահայտությունը կապված է Խոսրով Գ Կոտակ թագավորի հետ: «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հիմնադրվել է 1958թ ՀՍՍՀ ՄՍ թիվ Պ-341 որոշմամբ: Արգելոցը գտնվում է Արարատի մարզում Արարատյան դաշտի հարևանությամբ` Գեղամա լեռնաշղթայի լեռնաբազուկների, Երանոսի և Երախի լեռների վրա: Այն զբաղեցնում է 23213.5հա տարածք: Արգելոցը տեղակայված է ծովի մակարդակից 700-ից մինչև 2800 մ բարձրության վրա: Արգելոցում պահպանվում են երրորդական դարաշրջանից մեզ հասած գիհու և կաղնու անտառները, կիսաանապատային և ֆրիգանային լանդշաֆտների չորասեր համակեցությունները և այլ միջերկրածովյան ռելիկտային բուսականության էկոհամակարգերն, ինչպես նաև այդ միջավայրերին հարմարված հազվագյուտ կենդանիների ու բույսերի գենոֆոնդը:2002թ. արգելոցի կառավարման, գիտական, գործնական և կազմակերպչական աշխատանքներն իրականացվում են ՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:Ըստ կանոնադրության (ՀՀ Կառավարության 2002 թ. մայիսի 30-ի թիվ 925 –Ն որոշում, Հավելված թիվ 1) արգելոցի ստեղծման հիմնական նպատակը Ազատ և Վեդի գետերի ավազանների ջրային ու ցամաքային էկոհամակարգերի զարգացման բնական ընթացքի ապահովումը, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, այդ թվում հազվագյուտ և անհետացող բույսերի ու կենդանիների գենոֆոնդի և ապրելու միջավայրի պահպանությունը, գիտական ուսումնասիրությունների իրականուցումը, գիտաճանաչողական զբոսաշրջության և էկոլոգիական կրթության ու դաստիարակության համար անհրաժեշտ նախադրյալների ապահովումը:

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ,) ենթակայության տակ գտնվում են հետևյալ պահպանվող տարածքները.

· «Խոսրովի անտառ» պետական արգելոցը, որը ներկայումս բաժանված է չորս տեղամասերի՝ Գառնի (4253հա), Կաքավաբերդ (4745հա), Խոսրով (6860.8հա), Խաչաձոր (7354.7հա )

· «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրը՝ 95.99 հա

· «Խոր Վիրապ» պետական արգելավայրը՝ 50.28 հա

2013թ. Օգոստոսի 26-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ շնորհվել է Պահպանվող տարածքների Եվրոպական դիպլոմ գիտակցելով արգելոցի կարևորությունը: Արգելոցն ունի հոյակապ լանդշաֆտներ, բազմազան բնականմիջավայր, հարուստ կենսաբազմազանություն, տարբեր տեսակի շատ հետաքրքիր և կարևոր նշանակության հսկայական կուսական անտառներ, որը երկարատև պահպանության, պատշաճ կառավարման պլանի և կառուցվածքի արդյունք են:Բուսական աշխարհ: Հայաստանի ընդամենը 1%-ը կազմող արգելոցի տարածքում աճում է անոթավոր բույսերի 1849 տեսակներ այսինքն` Հայաստանի ֆլորայի (3800 տեսակներ) մոտ կեսը, իսկ Կովկասի ֆլորայի(6000 տեսակ) մոտ 1/3, որոնք ներկայացված են 588 ցեղերով և 107 ընտանիքներով: Ֆլորան ներկայացված է 24 էնդեմիկ տեսակներով: Այստեղ ներկայացված են ավելի քան 80 տեսակներ, որոնք ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում:Արգելոցի տարածքում նախալեռնային և ստորին լեռնային գոտում` 800մ մինչև 1200-1300 մ, երբեմն նույնիսկ 1400 մ բարձրությունների վրա տարածվում են կիսաանապատային բուսականությունը:Միջին լեռնային գոտում (1400-2200մ ծովի մակ.) ներկայացված են լեռնային տափաստանները, արիդ նոսրանտառները և կաղնու անտառները:Արգելոցի զարդն են հանդիսանում երրորդական դարաշրջանի ռելիկտներ գիհու և կաղնու կղզիացած անտառները, որոնք բավականին խիտ են հատկապես Խոսրով և Խաչաձոր տեղամասերում:Մարգագետնային բուսականությունը հանդիպում է 2100-2200 մ-ից սկսած և տարածվում դեպի վեր` մինչև 2600-2800 մ բարձրությունները: Կենդանական աշխարհը: Արգելոցը հայտնի է իր կենդանական աշխարհի մեծ բազմազանությամբ:Արգելոցի տարածքում հանդիպում է 283 տեսակ ողնաշարավոր կենդանիներ , որոնցից ավելի քան 58 տեսակ գրանցված է ՀԿԳ-ում, իսկ 51 տեսակ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում: Ամենամեծ բազմազանությամբ ներկայացված են թռչունները` 192 տեսակ, կաթնասուններ` 44, սողուններ` 33, երկկենցաղներ` 5, ձկներ` 9: Կաթնասունների 13, թռչունների 37, սողունների 10 տեսակ գրանցված է ՀԿԳ-ում, իսկ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում կաթնասունների 11, թռչունների 37, սողունների 8 տեսակ:Կաթնասուններից արգելոցում հանդիպում է ընձառյուծը, լուսանը, արջը, գայլը, վայրի խոզը, բեզոարյան այծը, նապաստակը, աքիսը, քարակզաքիսը, գորշուկը, հնդկական մացառախոզը և այլ տեսակներ:Բեզոարյան այծը (Capra aegagrus) արգելոցի բնիկներից Է և այստեղ ապրում Է անհիշելի ժամանակներից:Այդ մասին են վկայում արգելոցի տարածքում սփռված բազմաթիվ ժայռապատկերներն ու միջնադարյան կոթողների այծ պատկերող զարդաքանդակները: Բեզոարյան այծն իր դիպուկ անունը ստացել Է ստամոքսում կերի մեջ գտնվող որևէ խտանյութից օրինակ բրդից, առաջացող գնդային պինդ զանգվածների`բեզոարների շնորհիվ:Արգելոցի թռչնաշխարհը հարուստ է ամենաբազմազան ընտանիքներին պատկանող տեսակներով : Անմատչելի ժայռերում բույն են դնում մորուքավոր անգղը (Gypaetus barbatus), գիշանգղը ( Neophron percnopterus), սպիտակագլուխ անգղը (Gyps fulvus), սև անգղը (Aegypius monachus), տափաստանային մկնաճուռակ (Circus macrourus), քարարծիվը (Aquila chrysaetos), տափաստանային հողմավար բազե (Falco naumanni), սապսանը ( Falco peregrinus) և միջերկրածովյան բազեն (Falco biarmicus):«Խոսրովի անտառ» պետական արգելոցը Հայաստանում միակ տարածքն է , որտեղ բնադրում է սև անգղը: Այս հազվագյուտ տեսակը բույնը կառուցում է գիհու ծառերի կատարին , արգելոցի առավելապես Խոսրով տեղամասում:Բացի վերը նշված տեսակներից արգելոցում հանդիպում է նաև կասպիական ձնահավը (Tetraogallus caspius), մոխրագույն կաքավը (Perdix perdix), քարակաքը(Alectoris chukar), փուփուլավոր արտույտը (Galerida cristata), կարճամատ ճնճղուկը (Carpospiza brachydactyla), մոնղոլական և անապատային խածկտիկը (Bucanetes mongolicus, Bucanetes githagineus), կարմրաթև ոսպնուկը (Rhodopechys sanguineus), պարող, սևավիզ քարաթռչնակները (Oenanthe isabellina, Oenanthe finschii), շիկապոչ սոխակը (Cercotrichas galactotes), սպիտակաբեղ շահրիկը (Sylvia mystacea), սևափոր դոլոնը (Pterocles orientalis), ներկարարը (Coracias garrulus), հոպոպը (Upupa epops) ոսկեգույն մեղվակերը (Merops apiaster), կրետակերը (Pernis apivorus), օձակեր արծիվը (Circaetus gallicus), սովորական ճուռակը (Buteo buteo), լորաճուռակը(Accipiter nisus) , մեծ լորաճուռակը (Accipiter gentilis), գաճաճ արծիվը (Hieraaetus pennatus), անտառային արտույտը (Lullula arborea), մորու շահրիկը (Sylvia curruca), լեռնային դրախտապանը (Emberiza cia), ազնվասարեկը(Carduelis spinus), , դեղնագլուխ արքայիկը (Regulus regulus) և այլ տեսակներ:

Արգելոցում սողուններից հանդիպում է կովկասյան գյուրզա( Macrovipera lebetina) , հայկական իժ (Vipera raddei), լեռնատափաստանային իժը(Vipera eriwanensis), կովկասյան կատվաօձ ( Telescopus fallax), առաջավորասիական մաբույան (Trachylepis septemtaeniata), երկարավոտ սցինկը (Eumeces schneideri), անդրկովկասյան սահնօձը (Zamenis Elaphe), Սատունինի սևագլուխ ռինխոկալամուսը (Rhynchocalamus melanocephalus satunini), միջերկրածովյան կրիան (Testudo graeca), անդրկովկասյան տակիրային կլորագլուխը (Phrynocephalus horvathi), անդրկովկասյան մողեսիկ ( Eremias pleskei) և այլ տեսակներ:

Արգելոցի տարածքում երկկենցաղներից հանդիպում է լճագորտը (Rana ridibunda), փոքրասիական գորտը ( Rana macrocnemis), փոքրասիական ծառագորտը(Hyla savignyi), կանաչ դոդոշը (Bufo viridis), սիրիական սխտորագորտը (Pelobates syriacus):Արգելոցի գետերում հանդիպում է ձկների հետևյալ տեսակները՝ կարմրախայտը (Salmo trutta fario), Քուռի կողակը (Capoeta capoeta), Քուռի բեղլուն (Barbus lacerta cyri), Քուռի սպիտակաձուկը (Alburnus filippi), անդրկովկասյան սպիտակաձուկը (Alburnus alburnus hohenackeri) ,հայկական տառեխիկը (Alburnoides bipunctatus), ոսկեգույն ծական (Sabanejewia aurata), անգորական լերկաձուկը (Nemacheilus angorae), կովկասյան լերկաձուկը (Barbatula barbatula caucasica):«Խոսրովի անտառ» պետական արգելոցում անողնաշարավոր կենդանիների ֆաունան ներկայացված է ավելի քան 1500 տեսակներով, որոնցից փափկամարմիններ՝ 62 տեսակ, կարիճներ՝ 3 և 1427-ը միջատներ:Արգելոցը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով:Արգելոցի տարածքում են գտնվում Հավուց Թառ, Սբ. Ստեփանոս վանական համալիրները, Մանկուկ, Աղասի, Խոսրով , Սպիտակավանք, Գեղմահովիտ, Բերդատակ, Ավանիկ, Վանստան, Գլան գյուղատեղիները, Կաքավաբերդը, որը հայտնի է նաև Գեղի բերդ անունով, Վահագնի և Աստղիկի ջրվեժները, մի քանի հարյուր խաչքարեր ու մահարձաններ, միջնադարյան կամուրջ և այլ պատմական հուշարձաններ:Խոսրովի անտառում պահպանվել են նաև նախնադարյան ժամանակաշրջանի ժայռապատկերներ, դամբարանադաշտեր և հնագիտական հուշարձաններ:Վեդի քաղաքում գտնվող վարչական շենքում գործում է անվճար թանգարան, որտեղ այցելուները կարող են ծանոթանալ արգելոցի ֆլորային և ֆաունային:Արգելոցի յուրահատուկ բնությունը, բուսական ու կենդանական աշխարհը, ինչպես նաև պատմամշակութային հուշարձանները նպաստավոր պայմաններ են ստեղծում էկոտուրիզմի զարգացման համար:Արգելոցն ունի երկու այցելուների կենտրոն, որոնցից մեկը գտնվում է Գառնու տեղամասում, մյուսը` Խոսրովի տեղամասում:‹‹Խոսրովի անտառ›› պետական արգելոցն իր բազմաթիվ յուրահատկությունների շնորհիվ միակն ոչ միայն Հայաստանում այլև ամբողջ Կովկասի էկոտարածաշրջանում:

THE KHOSROV RESERVE1.jpg

Խոսրովի արգելոց.jpg

Խոսրովի արգելոց