ԳԱՌՆԻ
ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆԱՆՇԱՆՆ ՈՒ ԴՐՈՇԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՄՆԸ
Մեր Հայրենիք, ազատ անկախ,
Որ ապրել է դարե դար
Իւր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան։
Իւր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան։
Ահա եղբայր քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի։
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի։
Հայաստանի Հանրապետությունը բաժանվում է 10 մարզերի և մայրաքաղաքի:Մարզերը իրենց հերթին կազմված են քաղաքային և գյուղական համայնքներից, որոնցում իրականացվում է տեղական ինքնակառավարում։ Մարզպետներին նշանակում և ազատում է Հայաստանի կառավարությունը, որի տվյալ որոշումները վավերացնում է Հանրապետության Նախագահը։ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվում է 926 համայնք, որոնցից 48 քաղաքային համայնքներ, 866 գյուղական համայնքներ և 12 վարչական շրջաններ` Երևան քաղաքում։ ՀՀ-ում կա 949 գյուղ:
Մարզ |
Մարզկենտրոն |
Տարածք |
Բնակչություն |
1.Արագածոտն |
ք.Աշտարակ |
2,753 km² |
126,278 |
2.Արարատ |
ք.Արտաշատ |
2,096 km² |
252,665 |
3.Արմավիր |
ք.Արմավիր |
1,242 km² |
255,861 |
4.Գեղարքունիք |
ք.Գավառ |
5,348 km² |
215,371 |
5.Կոտայք |
ք.Հրազդան |
2,089 km² |
241,337 |
6.Լոռի |
ք.Վանաձոր |
3,789 km² |
253,351 |
7.Շիրակ |
ք.Գյումրի |
2,681 km² |
257,242 |
8.Սյունիք |
ք.Կապան |
4,506 km² |
134,061 |
9.Տավուշ |
ք.Իջևան |
2,704 km² |
121,963 |
10.Վայոց Ձոր |
ք.Եղեգնաձոր |
2,308 km² |
53,230 |
11.Երևան |
- |
227 km² |
1,091,235 |
|