Գեղարքունիքի մարզ

Գեղարքունիքը ամենամեծն է Հայաստանի մարզերից։։ Մարզկենտրոնը կոչվում էԳավառ: Գավառը նախախորհրդային Հայաստանի չորս քաղաքներից մեկն էր։ Այն հիմնադրել են 1830 թվակաան Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքիցվերաբնակեցված հայերը՝ պատմական Գավառականի տեղում։ Խորհրդային իշխանությունների տարիներին քաղաքը կոչվել է՝ սկզբում Նոր Բայազետ, ապա՝ Կամո։ Մարզը նէրառում է ԿամոյիԿրասնոսելսկիՄարտունիիՍևանի և Վարդենիսի նախկին վարչական շրջանների տարածքները:

Նրա բնակչությունը գյուղատնտեսությունից բացի զբաղվում էր արհեստագործությամբ ու առևտրով։ Արդյունաբերությունը թափ առավ խորհրդային տարիներին։ Կառուցվեցին սարքաշինական, էլեկտրատեխնիկական, տեքստիլ ու սննդի արդյունաբերության գործարաններ, որոնց շնորհիվ Գավառը դարձավ Հայաստանի աչքի ընկնող արդյունաբերական կենտրոններից մեկը։ Այժմ քաղաքում գործում են նաև կրթական, կուլտուր-լուսավորական ու առողջապահական՝ մարզային նշանակության կենտրոններ։ Գեղարքունիքի մարզը հիմնականում զբաղեցնում է Սևանա լճի ջրհավաք ավազանը։Գեղամա և Վարդենիսի լեռներում բազմած են տասնյակ հրաբխային կոներ։ հատկապես ուշագրավ են Աժդահակ և Արմաղան հրաբուխները, որոնց ձագարձև խառնարաններում գոյացել են գեղեցիկ լճակներ։ Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռը ցրտաշունչ է, ամառը՝ տաք։ Աևանա լիճը նկատելիորեն մեղմացնում է ափամերձ գոտու ձմռան սառնամանիքը և ամռան շոգը։Գեղարքունիքի մարզում կարելի է հանդիպել նախաուրարտական և ուրարտական ժամանակաշրջանների բերդերի, ամրոցների, բնակավայրերի, հնավայրերի հետքեր, սեպագիր արձանագրություններ։ Լճից ազատված տարածքներից հայտնաբերվել են մինչև հինգ հազարամյա հնության դամբարաններ։ Սևանա լիճը ամբողջությամբ գտնվում է Գեղարքունիքի մարզում։

Մարզը հարուստ է ազգագրական և հնագիտական հուշարձաններով (հաշվառված է 10 հազար հուշարձան)։ ԼճաշենումԳավառումԾովակումԾովինարում պահպանվել են կիկլոպյանականուրարտական ամրոցներուրարտական սեպագիր արձանագրություններԱրտաշեսյան սահմանաքարեր և այլն։ Քանագեղ (Կարմիր գյուղ) հնավայրի դամբարանից հայտնաբերվել է մ.թ.ա. 16-րդ դարի Միտաննի թագավորության կնիք։ Հայտնի են Լճաշենի բրոնզեդարյան. [[մ. թ. ա. 4- րդ դար]]-1 հազարամյակների դամբարանադաշտերը, Նորատուսի հարավային գերեգմանատան խաչքարերը (12-17 դարեր)։ Նշանավոր են Գանձակի (4-րդ դար), Հացառատի(7-րդ դար), Սոթքի Սուրբ Աստվածածին (7-րդ դար), Նորատուսի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (9-րդ դարեկեղեցիներըՍևանի վանքը (4-9-րդ դարեր),Մաքենյաց վանքի համալիրը (9-10-րդ դարեր), Իլկավանքը (10-11-րդ դարեր), Հայրավանքը (9-13-րդ դարեր

Կոթավանք

Սյունիքի միջնադարյան ճարտարապետական դպրոցիհուշարձաններ են Շողագավանքը (5-9-րդ դարեր),Կոթավանքը (9-րդ դար), Մասրուց անապատը (9-րդ դար, Ձորագյուղ), Վանեվանքը (10 դար,Արծվանիստ)։ Բազմաթիվ այլ բնակավայրերում կան եկեղեցիներ, մատուռներ և հուշարձան-խաչքարեր։ Բնության հուշարձաններից են Սևանի և Արտանիշի թերակղզիներըԱղմաղանի,Աժդահակի և Վարդենիսի լեռնագագաթներում փոքր լճերը, բազմաթիվ կիրճեր, ժայռախմբեր։

Սևանավանք, հայկական վանական համալիր Սևանի թերակղզու վրա,Գեղարքունիքի մարզՀայաստանի Հանրապետություն։

Հիմնադրվել է 305 թ., երկու եկեղեցիները՝ 874 թ։ Սևանի վանքը գտնվում է Սևանի թերակղզում (նախկինում՝ կղզի), հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305թ.-ին։ Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։ Այստեղ եղել է հեթանոսական մեհյան։ IXդ. Սևանը իրենց հենակետն են դարձրել Սյունյաց իշխանները։ 874թ.-ին Աշոտ Բագրատունի թագավորի դուստրը, Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կինը՝ Մարիամը, այստեղ կառուցել է երկու եկեղեցի՝ Առաքելոց (փոքրը) և Աստվածածին։ Առաքելոց եկեղեցու թմբուկի արևելյան նիստին պահպանվել է շինարարական արձանագրությունը՝ գրված 874թ.-ին։ Դեպի հարավ-արևելք, ոչ հեռու գտնվող Աստվածածին եկեղեցին ունի նույն եռաբսիդ հորինվածքը։ Արևմտյան կողմում կցվել է գավիթ, որը հնագույններից է (կանգուն էր մինչև 1930-ական թթ.)։ Գավթի սյուները պսակել են փայտե քանդակազարդ խոյակները, որոնք այժմ պահվում են Հայաստանի Պատմության Պետական Թանգարանում և Էրմիտաժում։ Ենթադրվում է, որ խոյակները բերվել են որևէ պալատական շենքից։ Նրանք իրավամբ հայկական միջնադարյան փայտագործական արվեստի արժեքավոր նմուշներ են։ Բլրագագաթի վրա պահպանվել են գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցու (կառուցվել է հավանաբար ավելի ուշ) մնացորդներ։ Համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր։ 1956-57թթ.-ին եկեղեցիները վերանորոգվել են։

Հայրավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից։

1211-ին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ։ Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան XVI դ. տապանաքարեր ուխաչքարեր, իսկ պարսպից դուրս խցերի և տնտեսական շենքերի ավերակներն են։ Հայրավանքը գործել է մինչև XIX դ։ 1980-ական թթ. վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել։

Sevan beach.jpg

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Sevanavanq.jpg

ՍԵՎԱՆԱՎԱՆՔ 9-րդ դ

Hayravank_Monastery.jpg

ՀԱՅՐԱՎԱՆՔ 13-րդ դ