Մեր մասին

ՄԵՐ ՄԱՍԻՆ


<<Գեղարդի հովտի ագրոտուրիզմի զարգացման>> ՀԿ-ն կազմավորվել է 2009թ. ֆրանսահայ բարերար Ժան Չեպիչյանի նախաձեռնությամբ, նախագահն է Վաղինակ Թադևոսյանը: Կազմակերպության նպատակն է Գառնի գյուղում և հարակից գյուղերում զարգացնել զբոսաշրջությունը:Այս տարածաշրջանը հայտնի է իր բազմադարյան պատմությամբ, ճարտարապետական հոյակերտ հուշարձաններով, անկրկնելի բնության տեսարաններով:Զբոսաշրջիկների ամենասիրած վայրերից մեկն է: Գործընթացը արդյունավետ կազմակերպելու համար Կառավարության որոշմամբ Գառնիում բացվել է Զբոսաշրջության Ինֆորմացիոն կենտրոն: Կենտրոնի աշխատակիցները անգլերեն, ռուսերեն և գերմաներեն լեզուներով տեղեկատվություն են տրամադրում զբոսաշրջիկներին տարածաշրջանի պատմամշակութային արժեքների, տեսարժան վայրերի, սննդի կետերի և գիշերակացի մասին:

Info center.jpg

info center1.jpg

Visitors of Information Center10.jpg

<<Գեղարդի հովտի ագրոտուրիզմի զարգացման>> ՀԿ-ի անդամները կազմակերպում են քայլարշավներ, ճանաչողական բնույթի այցելություններ Գառնիի և հարակից համայնքների ճարտարապետական-մշակութային վայրեր:Արվում են նոր լուսանկարներ, գրառումներ. Իրականացնում են նաև աղբի մաքրման աշխատանքներ: 

մեր մասին.jpg